Արտասահմանցիներին 2,5 մլրդ դոլար կտան Sukhoi SuperJet գնելու համար
30.10.2012,
10:55
Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների արտասահմանյան գնորդների համար 2,5 մլրդ դոլարի վարկային գիծ կբացվի, Վնեշէկոնոմբանկի դիտորդական խորհրդի նիստի բացման խոսքում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով՝ այսօր արդեն պետք է համապատասխան որոշում ընդունվի:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների արտասահմանյան գնորդների համար 2,5 մլրդ դոլարի վարկային գիծ կբացվի, Վնեշէկոնոմբանկի դիտորդական խորհրդի նիստի բացման խոսքում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով՝ այսօր արդեն պետք է համապատասխան որոշում ընդունվի:
«Յուրաքանչյուր գործարքի դեպքում մոտեցումը պետք է լինի անհատական, հասցեական»,-ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ միայն շուկայում ինքնաթիռների քանակն ավելացնելն է, այլև այն մեխանիզմների կիրառումը, որը երկիրը ստացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելիս: Վարչապետը հիշեցրել է, որ ավիաշինությունը պետական քաղաքականության առաջնահերթությունն է և կոչ է արել աշխատանքներ կատարել հայրենական ավիատեխնիկան արտասահմանյան շուկաներում առաջ տանելու ուղղությամբ:
2012 թվականի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի խոշոր բիզնեսի «Փորձագետ 400» VIII տարեկան համաժողովի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարար Վալերի Օկուլովը հայտարարել էր, որ հայրենական ավիաընկերությունների կողմից ռուսական ինքնաթիռների գնումը խթանել պետք չէ, հիշեցնում է rbc.ru-ն:
«Ինչ վերաբերում է հայրենական ինքնաթիռները գնելու համար ռուսական ավիաընկերությունների խթանմանը, պետք չէ խթանել, պետք չէ մոտիվացիա անել, երբ ինչ-որ մրցունակ արտադրանք է առաջարկվում: Ուզում եմ ասել, որ «Աէրոֆլոտի» դեպքում Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ որևէ վարչական ազդեցություն չի եղել: Ինքնաթիռը մրցունակ է իր գծում»,- ասաց նա:
Sukhoi SuperJet 100-ը նոր սերնդի ինքնաթիռ է, որը մշակում և արտադրում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն՝ Alenia Aeronautica-ի մասնակցությամբ: Sukhoi SuperJet 100 ընտանիքի ինքնաթիռները նախատեսված են մինչև 4 հազար 400 կմ թռիչքի համար, ուղևորատար է (75 և 95 բազկաթոռ): Sukhoi SuperJet 100-ըկփոխարինի արդեն հնացած Տու-134, Յակ-42 և այլ տարածաշրջանային ինքնաթիռներին: --0-