Հայաստանի տնտեսությունը 2014 թ.–ի արդյունքներով 1-3%–ի անկում կգրանցի. տնտեսագետ
04.04.2014,
16:34
2014 թվականի արդյունքներով, հայկական տնտեսությունը կարող է 1-3–տոկոսանոց անկում գրանցել, կարծում է Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի արդյունքներով, հայկական տնտեսությունը կարող է 1-3–տոկոսանոց անկում գրանցել, կարծում է Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
«Ակնհայտ է, որ երկրի տնտեսական վիճակը վատանում է, և դա հիմնականում կապված է ՌԴ–ի իրավիճակի հետ։ 2013 թվականի արդյունքներով ռուսական տնտեսությունն աճել է ընդամենը 1.5 տոկոսով, իսկ այս տարվա կանխատեսումները պակաս հուսադրող են, սպասվում է նավթամթերքի գների կրճատում, հնարավոր են Արևմուտքի նոր պատժամիջոցներ։ Բնականաբար, դա չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա, որը շատ ուժեղ կախված է Ռուսաստանից»,– ասաց Ասատրյանը։
Տնտեսագետը Հայաստանի տնտեսության վրա ազդող մեկ այլ գործոն համարեց ռուսաց լեզվին տիրապետող արտասահմանցիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու դյուրացման ռուսական նոր օրինագիծը։
Ռուսաստանի պետդուման ապրիլի 4–ին երկրորդ ընթերցմամբ քննել է ռուսաց լեզվին տիրապետող արտասահմանցիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու դյուրացման օրինագիծը։ Օրինագիծը Ռուսաստան մուտք գործելու և մնալու արտոնյալ կարգ է սահմանում այն անձանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն ստանալու ցանկություն են հայտնել և Ռուսաստանի Դաշնություն են մեկնում ռուսական քաղաքացիություն ձևակերպելու համար։ Օրինագիծը ռուսաց լեզվին տիրապետող օտարերկրացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացիության համար դիմումների և որոշումների ընդունման ավելի կարճ ժամկետ` մինչև երեք ամիս դյուրացված կարգով։
«Այդ օրինագծի ընդունման արդյունքում մենք տարին կավարտենք միգրացիոն սարսափելի ցուցանիշներով»,– ընդգծեց Ասատրյանը։
Եվս մեկ բացասական գործոն ԿԲ նախկին ղեկավարը համարեց համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակը։
«Այսօր միջազգային շուկայում նկատվում է պղնձի գների հսկայական անկում, իսկ մենք գիտենք, թե ինչ դեր է խաղում այդ ոլորտը հայկական տնտեսության համար»,– ավելացրեց նա։
Պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճը 2014 թվականին ծրագրված է 5,2%–ի չափով, իսկ գնաճը` 4% (±1,5%)։ -0-