Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ ԱՏԳ–ն առաջիկայում կակտիվանա

30.05.2014, 15:46
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ Ազատ տնտեսական գոտին առաջիկայում կակտիվանա, ուրբաթ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ ԱՏԳ–ն առաջիկայում կակտիվանա
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ Ազատ տնտեսական գոտին առաջիկայում կակտիվանա, ուրբաթ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով`  ԱՏԳ–ն դե–ֆակտո գործում է մեկ տարուց ոչ ավելի, սակայն այնտեղ արդեն գրանցվել և գործում են մի քանի ընկերություններ, որոնցից առավել հայտնի է հայկական պլանշետներ և սմարթֆոններ արտադրող (ArmTab և ArmPhone) ընկերությունը։

Նա ընդգծեց, որ ԱՏԳ–ի կայացման համար որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս հասկանան իրականացվող ծրագրի լրջությունն ու երկարաժամկետությունը։

«Մենք մեծ հույսեր ենք կապում, որ ԱՏԳ–ին կմիանան նոր ընկերություններ, չնայած Ազատ տնտեսական գոտու ակտիվությունը դեռ թույլ է, սակայն մենք մեծ սպասելիքներ ունենք, որ առաջիկայում այն կակտիվանա», – ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելքոնյանը։

Ազատ տնտեսական գոտին Հայաստանում ստեղծվել է 2012 թ.–ի նոյեմբերին «ՌԱՕ Մարս» ՓԲԸ–ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ–ի տարածքում։ Որպես կառավարիչ հաստատվել է «Սիտրոնիքս» ընկերությունը։ ԱՏԳ–ն աշխատելու է երկու ուղղությամբ` բարձր տեխնոլոգիաներ և նոր տեխնոլոգիաների արտադրություն։–0–