Ավելի քան 56 մլն դոլար է հատկացվել Հայաստանի կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար
14.05.2013,
20:59
Դեպի Վրաստան և Իրան տանող կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար 56,2 մլն դոլար է հատկացվել, երեքշաբթի Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Դեպի Վրաստան և Իրան տանող կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար 56,2 մլն դոլար է հատկացվել, երեքշաբթի Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների, մասնավորապես` դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան - Դիլիջան ճանապարհների, ինչպես նաև Երևան - Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ծրագրի առաջին տարում նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնումը։ –0–