Հայաստանին 2015 թ.–ին ծայրահեղ աղքատություն է սպասում. թերթ
27.11.2014,
11:33
Հայաստանի Կենտրոնական բանկի ռեսուրսները չեն բավարարի դրամի ամենօրյա արժեզրկումը կանխելու համար, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ռեսուրսները չեն բավարարի դրամի ամենօրյա արժեզրկումը կանխելու համար, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
«Կարծում եմ, որ ԿԲ–ն օգտագործում է գոյություն ունեցող պաշարները մինչև հունվար փոխարժեքի կայունությունը պահպանելու համար։ Սակայն հունվարից հետո անկումն անկանխատեսելի կլինի», – ասել է նա։
Թադևոսյանը պարզաբանել է, որ անկում ասելով` նա հասկանում է լուրջ կորուստները, որոնց հետ առաջիկա մի քանի ամսում կբախվեն ոչ միայն գործարարները, այլ նաև շարքային քաղաքացիները։
Թադևոսյանը նաև կարծում է, որ ռուբլու արժեզրկումն ու դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով հայ ներկրողների կորուստները կհանգեցնեն լուրջ կորուստների, քանի որ ապրանքների գներն աճում են, իսկ սպառողական շուկան նվազում է։ Այս իրավիճակը կհանգեցնի տնտեսական ակտիվության անկման, ինչին կհետևի բնակչության շրջանում աղքատության մակարդակի բարձրացումը։ «Մեզ ծայրահեղ աղքատություն է սպասում», – կարծում է փորձագետը։–0–