Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Այս տարի ոռոգման ջրի պակաս չի լինի. Ջրային տնտեսության պետական կոմիտե

11.04.2013, 15:27
Հայաստանի բոլոր հիմնական ջրամբարները պատրաստ են ոռոգման սեզոնին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։
Այս տարի ոռոգման ջրի պակաս չի լինի. Ջրային տնտեսության պետական կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր հիմնական ջրամբարները պատրաստ են ոռոգման սեզոնին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։

«Ճիշտ է` այսօրվա դրությամբ ջրամբարներում ջրի մակարդակը բավարար չէ, սակայն ապրիլ–մայիսին սպասվող տեղումները կարող են լրացնել բացը։ Անցյալ տարվա համեմատ իրավիճակն ավելի բարենպաստ է»,– ասաց նա։

Նիստի ընթացքում գործադիրը որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման  նպատակով։

Անցյալ տարի կառավարությունը ստիպված էր դիմել խորհրդարանին, որպեսզի մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարեն Սևանա լճից ոռոգման նպատակով նախատեսված ջրառի ծավալը 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 320 մլն հասցնելու համար։

Սակայն ջրային ռեսուրսների պակասի պատճառով ոռոգման ջրի գինը չի փոխվել ֆերմերային տնտեսությունների համար, այն մեկ խորանարդի դիմաց կազմում է 11 դրամ։ ($1 – 418,31 դրամ է)։ —0—