Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի ազգայնացման նախագծի օրենսդրական փոփոխությունները

02.07.2025, 12:26
ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդոււնեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի ազգայնացման նախագծի օրենսդրական փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդոււնեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները։

Օրենսդրական փոփոխությունները մասնավորապես վերաբերում են ՀԷՑ–ի ազգայնացման նախագծին։ Միասնական փաթեթով ընդունվող փոփոխություններին կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 30։ Ձեռնպահներ չեն եղել։

Օրենսդրական նախագծի մասին

ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնք նախատեսում են ՀՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկական ոլորտի օպերատորների նկատմամբ վարչական վարույթ հարուցելուն վերաբերող հարցեր։

Առաջարկվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը, սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու

ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կապված իրավիճակի մասին

Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ ինքը միշտ եղել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։

«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– նշել է Կարապետյանը։

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը ազգայնացնելու մտադրության մասին՝ պնդելով, որ գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

ՀԷՑ–ի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 միլիոն բաժանորդի։

2016 թվականից ի վեր «Տաշիր» խումբը միայն ՀԷՑ-ի արդիականացման համար ներդրել է մոտ 680 միլիոն դոլար, ևս 150-200 միլիոն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է ՀԷՑ-ի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի էներգետիկ համակարգում հասցնել 540 միլիարդ դրամի: