Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱԺ-ն ընդունեց ՀՀ ջրային ոլորտի բարելավման 180 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի մասին օրենքի նախագիծը

Այսօր, 12:02
Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, գումարի չափը մոտավորապես նույնն է՝ 70 մլն եվրո
ԱԺ-ն ընդունեց ՀՀ ջրային ոլորտի բարելավման 180 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի մասին օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Նախօրեին  ԱԺ հերթական նիստում օրենքի նախագիծը ներկայացրել է Ջրային կոմիտեի նախագահը։

Հիմնական զեկուցող Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի խոսքով՝ համաձայնագրով բանկը համաձայնում է ՀՀ ին տրամադրել 70մլն 400 հազար եվրո։

Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, գումարի չափը մոտավորապես նույնն է՝ 70 մլն եվրո։

«Ծրագրի նպատակն է ապահովել բարելավված հասանելիություն դեպի արդյունավետ, ֆինանսապես կայուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծայայությունները ՀՀ ընտրված տարածքներում», - նշել էր Ղալամքարյանը։

Ջրային կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ծրագիրը հանդիսանում է տասնամյա բազմափուլային ծրագրի մաս, որը բաղկացած է 2 փուլից․ առաջին փուլը՝ 5 տարի տևողությամբ է՝ մոտավորապես 180 մլն դոլար ընդհանուր բյուջեով։

«Առաջին փուլի հաջող իրականացումից հետո մենք հնարավորություն կունենանք նաև ունենալ երկրորդ փուլ, որի բյուջեն ավելի մեծ կլինի՝ մոտավորապես 250 մլն դոլար», - ասել էր Ջրային կոմիտեի նախագահը։

Վարկային ծրագիրը բաղկացած կլինի ջրային ոլորտի բարեփոխում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում, ծրագրի կառավարում բաղադրիչներից:

Ղալամքարյանը հիշեցրել էր, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին։