Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը ՀՆԱ–ի տարեկան 1,5%–անոց հավելաճ կապահովի
10.12.2013,
14:05
Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականության կիրառումը թույլ կտա երկրի ՀՆԱ–ի տարեկան 1,5 տոկոսանոց հավելաճ կամ 0,3-0,4 մլրդ դոլար ապահովել, լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականության կիրառումը թույլ կտա երկրի ՀՆԱ–ի տարեկան 1,5 տոկոսանոց հավելաճ կամ 0,3-0,4 մլրդ դոլար ապահովել, լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։
«Տնտեսական աճի ավելացման տվյալ ցուցանիշի հիմքում դրված հիմնական գործոնները զբոսաշրջիկների հոսքի ավելացումն է, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը»,– երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա։
Այսպես, ըստ Խաչատրյանի, «բաց երկնքի» քաղաքականության ներմուծման արդյունքում նախատեսվում է շուրջ 20 հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել, 20–25 տոկոսով ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը։
Հիմնադրամի գործադիր տնօրենը անդրադարձավ նաև նրանց, ովքեր քննադատում են տնտեսական աճի տվյալ ցուցանիշի հաշվարկման անհիմն լինելու վերաբերյալ հետազոտությունը, խորհուրդ տվեց ուշադիր ծանոթանալ հետազոտության տեքստին և բանավիճել ոչ թե էմոցիոնալ, այլ պրոֆեսիոնալ հարթության վրա։
Հոկտեմբերի 23–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի կողմից անցկացված համատեղ հետազոտության վրա։
Հետազոտության համաձայն, Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի աճի տեմպը «բաց երկնքի» քաղաքականության ներմուծումից հետո կգերազանցի ՀՆԱ–ի աճի տեմպերը։ Այսպես, ավիաընկերությունների գործունեությունը կանդրադառնա ՀՆԱ–ի ծավալի ավելացման վրա 40–50 մլն դոլարի, օդանավակայանի` 30–40 մլն դոլարի, զբոսաշրջության զարգացման` 260–320 մլն դոլարի չափով։
2014թ.–ի պետբյուջեի նախագծի հիմքում դրված է ՀՆԱ–ի իրական աճի 5–2 տոկոսանոց ցուցանիշը։ –0–