Պղնձի միջազգային գների նվազումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա. թերթ
11.03.2014,
12:52
Միջազգային շուկաներում նկատվող պղնձի գների անկումը Հայաստանի տնտեսական ընդհանուր ցուցանիշների վատացման կհանգեցնի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային շուկաներում նկատվող պղնձի գների անկումը Հայաստանի տնտեսական ընդհանուր ցուցանիշների վատացման կհանգեցնի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Պարբերականի համաձայն, Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի գները մարտի 10–ին նվազել են մեկ տոննայի դիմաց մինչև 6 681 դոլար, և սա պղնձի` 2010 թվականի հուլիսին գրանցված ամենացածր գինն է։
«Պղնձի միջազգային գներն առանցքային նշանակություն ունեն հայկական տնտեսության համար։ Բանն այն է, որ, օրինակ, նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 280 մլն դոլարի պղնձի խտանյութ, ևս 400 մլն դոլար կազմել է պղնձի հանքաքարի և դրա վերամշակման պրոդուկտների արտահանումը, իսկ դա մեր արտահանման մոտ 30 տոկոսն է», գրում է թերթը։ Բացի այդ, պղնձի համաշխարհային գների անկումը կազդի հայկական տնտեսության վրա և ավելի նկատելի կազմի Հայաստանի ֆինանսական շուկայի վրա»,– կարծում է հոդվածի հեղինակը։
Մասնավորապես, ինչպես գրում է պարբերականը, պղնձի գների երեքտոկոսանոց անկման դեպքում պղնձի արտահանումից ստացվող արժութային հասույթի կրճատումը կազմում է 1 տոկոս։
Թերթը գրում է, որ առայժմ պարզ չէ` պղնձի գների նվազումը կայուն բնույթ կկրի՞, թե՞ դա ժամանակավոր երևույթ է, իրավիճակը կպարզվի առաջիկա օրերին։ -0-