Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Բարեկամության կամուրջ․ Երևանն ու Լիոնը եռամյա համագործակցության համաձայնագիր են ստորագրել

15.04.2025, 10:46
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը ստորագրել են Երևանի և Լիոնի միջև ապակենտրոնացված եռամյա համագործակցության համաձայնագիրը
Բարեկամության կամուրջ․ Երևանն ու Լիոնը եռամյա համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը ստորագրել են Երևանի և Լիոնի միջև ապակենտրոնացված եռամյա համագործակցության համաձայնագիրը։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը:

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Լիոնի քաղաքապետը նշել է, որ այս այցն իր հերթին կստեղծի նոր հնարավորություններ՝ համատեղ նախագծեր կյանքի կոչելու համար։

Կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և տարածաշրջանների հետ՝ Երևանի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ գործակցության ծրագրեր բոլոր այն ոլորտներում, որոնք կողմերը համատեղ ընտրել են՝ կանաչապատում, ուրբանիզացիա, մասնագիտական կրթություն, մշակույթ, սպորտ, ֆրանկաֆոնիա, զբոսաշրջություն և այլն: