Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Բաղդասարյանն ու Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ

09.04.2014, 12:46
ԱԱԾ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Բաղդասարյանն ու Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԱԾ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ եւ քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության եւ տնտեսության ոլորտներին վերաբերող հարցեր:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է նաեւ դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաեւ քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերը:

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաեւ պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Արթուր Բաղդասարյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում` ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:-0-