Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Բնապահպանության նախարար. ես չունեմ որևիցե հանք և որևիցե մի տեղ փայ չեմ մտել

25.03.2014, 16:23
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովից առաջ պատասխանելով լրագրողների և բնապահպանական շարժման ակտիվիստների հարցերին, հայտարարել է, որ ինքը չունի հանք և ոչ ոքի հետ այն չի կիսում։

Բնապահպանության նախարար. ես չունեմ որևիցե հանք և որևիցե մի տեղ փայ  չեմ մտել
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովից առաջ պատասխանելով լրագրողների և բնապահպանական շարժման ակտիվիստների հարցերին, հայտարարել է, որ ինքը չունի հանք և ոչ ոքի հետ այն չի կիսում։

«Իմ ընդդիմախոսները և նրանք, ովքեր հանդես են գալիս նմանատիպ բարձրաձայն հայտարարություններով, պետք է իրավապահ մարմիններին հիմքեր ներկայացնեն նմանատիպ հայտարարությունների համար», – ասել է նախարարը։

Իսկ բնապահպան ակտիվիստների կազմակերպած ակցիան և համաժողովը խափանելու փորձը նախարարը որակեց որպես պատվիրված միջոցառում։

Խոսելով «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի մասին` նա ընդգծել է, որ այն շատ կարևոր է լեռնահանքային արդյունաբերության, պահպանվող տարածքների խնդիրների քննարկման համար։

Պատասխանելով ակտիվիստների մեղադրանքներին այն մասին, թե նախարարության կողմից «Ամուլսար» հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը թույլ չի տալիս Ջերմուկում ազգային պարկ ստեղծել, Հարությունյանը նշել է, որ Ջերմուկում ստեղծել է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրը։  

«Ջերմուկում չկային պահպանվող տարածքներ, իսկ ես այնտեղ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայր եմ ստեղծել։ Պատրաստ եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը», – ասել է նախարարն` ավելացնելով, որ պատրաստ է պատասխանել և պարզաբանումներ տալ այն հարցերի շուրջ, որոնք բնապահպանության նախարարության իրավասության ներքո են։ –0–