Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ

11.03.2013, 17:16
Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։
Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը և վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վերա Մաշադոն նշեց, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ և իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:-0-