Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 35 դոլարի ցուցանիշը

18.02.2016, 12:05
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE բորսայում, նախորդ առուվաճառքի փակման մակարդակի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 35,03 դոլարի:
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 35 դոլարի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE բորսայում, նախորդ առուվաճառքի փակման մակարդակի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 35,03 դոլարի, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով բորսայի տվյալներին։
Նավթի գինն աճում է Իրանի նավ

թի նախարար Բիժան Նամդար Զանգանի հայտարարության ֆոնին, ով նշել է, որ Իրանը կաջակցի նավթի գների լավացման հետ կապված ցանկացած նախաձեռնության։

Այս մասին նա նշել է Իրանի, Վենեսուելայի, Իրաքի և Քաթարի նավթի նախարարների բանակցությունների ժամանակ, ովքեր քննարկել են նավթի արդյունահանման մակարդակի «սառեցման» հնարավորությունները։ –0–