Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի 2015 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկումներն են մեկնարկում երեքշաբթի խորհրդարանում

27.10.2014, 15:36
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները երեքշաբթի կանցնեն Հայաստանի 2015թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հայաստանի 2015 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկումներն են մեկնարկում երեքշաբթի խորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները երեքշաբթի կանցնեն Հայաստանի 2015թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 4–ը։ Դրանից հետո երկու օրվա ընթացքում դրանք պետք է ամփոփվեն և պատգամավորների, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների առաջարկությունների հետ միասին ներկայացվեն Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմ։

Նոյեմբերի 7–ին խորհրդարանականների առաջարկությունները կփոխանցվեն կառավարություն, որը պետք է Ազգային ժողովին ներկայացնի ֆինանսական հիմնական փաստաթղթի վերջնական տարբերակը` հաշվի առնելով պատգամավորների առաջարկություններն ու նկատողությունները։

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` նոյեմբերի 10–ին հայկական խորհրդարանի խոսնակի առաջարկով պետբյուջեի նախագիծը կընդգրկվի քառօրյայի օրակարգում` հետագա քննարկումների համար։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25–ին հաստատել է 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի համաձայն` պետբյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 184 դրամի, ծախսերը` 1 տրլն 298 մլրդ դրամի, պակասուրդը` 114.1 մլրդ դրամի մակարդակում։ ($1 - 408,38 դրամ)։ –0—