Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Carrefour հիպերմարկետի աջակցությունը հայկական ապրանքների արտահանմանը կմեղմացնի բացասական առևտրային սալդոն, փորձագետ

16.03.2015, 15:26
Carrefour հիպերմարկետի աջակցությունը հայկական ապրանքների արտահանմանը կմեղմացնի բացասական առևտրային սալդոն, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Carrefour հիպերմարկետի աջակցությունը հայկական ապրանքների արտահանմանը կմեղմացնի բացասական առևտրային սալդոն, փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Carrefour հիպերմարկետի աջակցությունը հայկական ապրանքների արտահանմանը կմեղմացնի բացասական առևտրային սալդոն, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Երևանում մարտի 11–ին տեղի է ունեցել Carrefour հիպերմարկետի պաշտոնական բացումը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես բացման ժամանակ նշեց Carrefour ընկերության հայկական գրասենյակի տնօրեն Քրիստիան դե Նալը, հիպերմարկետի ղեկավարությունը համագործակցում է գյուղատնտեսության նախարարության հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքներն արտահանի և իրացնի Carrefour ցանցի մյուս երկրների խանութներում։

Այդ կապակցությամբ Սաֆարյանը նշեց, որ հայրենական արտադրության արտահանումը, մասնավորապես չրի, պահածոների, թարմ մրգի արտահանումը  խթան պետք է դառնա երկրում արդյունաբերության զարգացման համար։

Բացի այդ, նրա խոսքերով, Carrefour-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել, առաջին հերթին, զբաղվել հայկական ապրանքների իրացմամբ ցածր գներով` հաշվի առնելով սպառողների հնարավորությունները, ինչպես նաև իրացնել արտասահմանյան արտադրանքի ընդամենը 5%-ը։

Նրա խոսքերով` դրական կլինի այն, որ Carrefour-ի ներկայացուցիչները աշխատանքներ կտանեն ծիրանի այգիների ավելացման, ինչպես նաև սառնամանիքներից և կարկուտից դրանք պաշտպանելու ուղղությամբ` հոլանդական տեխնոլոգիաների օգնությամբ։

Նա միաժամանակ կարծում է, որ Հայաստանում ֆրանսիական հիպերմարկետի առկայությունը կարող է խթան դառնալ երկրում ֆրանսիական որոշ ապրանքների գների իջեցման համար։ «Ծովախեցգետինները, որոնք վաճառվում են նրանց մոտ (Ֆրանսիայում) 5-7 եվրոյով, Հայաստանում իրացվում են 16 հազ. դրամով, իսկ  կեսլիտրանոց տարայով ֆրանսիական ջուրը վաճառվում է 230 դրամով, այն դեպքում, երբ Ֆրանսիայում 6 շշանոց տուփն արժե մոտ 0,4 եվրո։ Այսինքն, նրանք պետք է ջանեն, որ գնային տարբերությունն այդքան մեծ չլինի», - ասաց Սաֆարյանը։

Փորձագետը նշեց, որ ամեն դեպքում պետք է ողջունել հիպերմարկետի բացումը, և հնարավորություն տալ, որպեսզի Carrefour-ը զարգանա, և ազատ մրցակցություն հայտնվի։

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց Հայաստանում Carrefour-ի բացման կարևորությունը։

«Այնպիսի կառույցներ, ինչպիսին Carrefour-ն է, միշտ ստեղծել և ստեղծում են  բարենպաստ պայմաններ առևտրի և տեղական արտադրության զարգացման համար», - նշեց նա։  

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2014-ին աճել է 1%-ով և կազմել է մոտ $5 920, 9 մլն.։ Միաժամանակ արտահանման ծավալը 2014-ին կազմել է մոտ $1 519,3 մլն.` աճելով 2,7%-ով, իսկ ներմուծմանը` մոտ $4 401,6 млн.` աճելով 0,4%-ով։. Արդյունքում,  արտաքին առևտրի բալանսի բացասական սալդոն կազմել է $ 2 882,3 մլն։  -0-