Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանն արտահանել է 49 տոննա ծիրան և մոտ 330 տոննա կեռաս

19.06.2014, 17:25
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից  Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է  արտահանվել  49.0  տոննա ծիրան, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի
Հայաստանն արտահանել է 49 տոննա ծիրան և մոտ 330 տոննա կեռաս
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից  Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է  արտահանվել  49.0  տոննա ծիրան, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ 329.49 տոննա կեռաս  է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն:

Ըստ գյուղնախարարության կանխատեսման` Հայաստանում 2014թ. ծիրանի բերքը կկազմի մոտ 8 հազար տոննա` 2013թ. 86 հազար տոննայի դիմաց։ Բերքատվության նման անկումը պայմանավորված է մարտի 30-ին երկրի ողջ տարածքում արձանագրված սառնամանիքով և ձյան տեղումներով։ --0--