Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի ծավալը պետք է կրկնակի նվազեցնել. նախարար

31.05.2014, 17:24
Ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի ծավալը պետք է կրկնակի կրճատել, ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների նիստում` նվիրված 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը։  
Ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի ծավալը պետք է կրկնակի նվազեցնել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի ծավալը պետք է կրկնակի կրճատել, ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների նիստում` նվիրված 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը։ 

«Ձկնաբուծական տնտեսությունների մեծամասնությունը կենտրոնացած են Արարատյան դաշտավայրում, և օգտագործում են արտեզյան ջրի սպառվող պաշարները»,– ասաց Գրիգորյանը շաբաթ օրը։

Նա այդ կապակցությամբ հայտնեց, որ օրակարգում ջրամատակարարման կիսափակ համակարգի և գյուղատնտեսության կարիքների համար ջրօգտագործման երկրորդային նոր տեխնոլոգիաների ներդրման հարցն է։

Հայաստանի կառավարության` 2013 թվականի որոշման համաձայն, բոլոր ձկնաբուծական ֆերմաներն առաջիկա մեկուկես տարում պետք է անցնեն ձկնաբուծական տարողությունների ջրամատակարարման փուլային ռեժիմի, որը ենթադրում է ջրի 70 տոկոսի բազմակի օգտագործում, ինչը նպաստում է դրա ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ, նոր համակարգին անցումը կատարելը ենթադրում է նոր թանկարժեք տեխնոլոգիաների ներդրում, որի գինը, կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1.5 մլն եվրո։

Հայաստանում 2013 թվականի օգոստոսին ձկնաբուծության և ձկնորսության ծավալը կազմել է 1 456.1 տոննա` 2012 թվականի օգոստոսի համեմատ ավելանալով 23.2 տոկոսով։-0—