Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ցորենի արտադրությունն աշխարհում 2013թ.–ին կաճի մինչև 695 մլն տոննա կամ 5.4%–ով. ՖԱՕ

17.05.2013, 15:56
ՄԱԿ–ի պարենային կազմակերպությունը  (ՖԱՕ) կանխատեսում է աշխարհում 2013 թվականին ցորենի արտադրության ծավալների աճ մինչև 695 մլն տոննա, ինչը 5.4 տոկոսով կամ 6 միլիոն տոննայով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, ասվում է ՖԱՕ–ի պաշտոնական կայքում հացահատկի պահանջարկի և առաջարկի ամսական ամփոփագրում։
Ցորենի արտադրությունն աշխարհում 2013թ.–ին կաճի մինչև 695 մլն տոննա կամ 5.4%–ով. ՖԱՕ
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի պարենային կազմակերպությունը  (ՖԱՕ) կանխատեսում է աշխարհում 2013 թվականին ցորենի արտադրության ծավալների աճ մինչև 695 մլն տոննա, ինչը 5.4 տոկոսով կամ 6 միլիոն տոննայով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, ասվում է ՖԱՕ–ի պաշտոնական կայքում հացահատկի պահանջարկի և առաջարկի ամսական ամփոփագրում։

Նախնական կանխատեսումների համաձայն, ցորենի արտադրության հավելաճի հիմնական մասնաբաջժինը բաժին է ընկնում ԵՄ–ին և ԱՊՀ–ին, որտեղ բարձր գների պատճառով ընդլայնվել են ցանքատարածությունները։ Կանխատեսումը պայմանավորված է նաև նախորդ տարվա երաշտից հետո Ռուսաստանում և Ուկրաինայում բերքի ծավալների վերականգնմամբ։

Միաժամանակ ռուսական ցորենի ներկրման ծավալը բացարձակ թվերով 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 38,7 հազար տոննա` 2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 85,9 հազար տոննայի դիմաց։

ՖԱՕ–ի մայիսյան կանխատեսման համաձայն, 2013թ.–ի սեզոնի ավարտին ցորենի համաշխարհային պաշարները կկազմեն 505 մլն տոննա, ինչը 1 տոկոսով կամ 5 մլն տոննայով ավել է նախորդ ամսվա կանխատեսումից։

Ցորենի համաշխարհային վաճառքի ծավալը, ներառյալ ցորենի հաշվարկով ցորենի ալյուրը, ընթացիկ տարվա հունիս–հուլիս ամիսների դրությամբ, 2012–2013թթ.–ին կհասնի 139 մլն տոննայի, ինչը 1մլն տոննայով պակաս է ապրիլյան կանխատեսումից։

Միաժամանակ ցորենի համաշխարհային սպառման ծավալն անփոփոխ կմնա` 2011–2012թթ.–ի ցուցանիշի համեմատ և կկազմի 2332 մլն տոննա։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, երկրում ցորենի տարեկան սպառումը կազմում է 650–720 հազար տոննա, որի 435–450 հազար տոննան բաժին է ընկնում պարենային կարիքներին։ Պակասուրդը համալրվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում տարեկան կազմում է 380–420 հազար տոննա։ –0–