Ամփոփվել են Սևծովյան երկրներում համայնքների զարգացման ծրագրի արդյունքները` Հայաստանի մասով
22.06.2015,
14:31
Երկուշաբթի Երևանում ամփոփվել են Սևծովյան ավազանի երկրների համայնքների տնտեսական զարգացման ծրագրի արդյունքները, որում ներգրավված են մի շարք հայկական համայնքներ, լրագրողներին տեղեկացրեց Փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում ամփոփվել են Սևծովյան ավազանի երկրների համայնքների տնտեսական զարգացման ծրագրի արդյունքները, որում ներգրավված են մի շարք հայկական համայնքներ, լրագրողներին տեղեկացրեց Փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը։
«Տնտեսական զարգացման տեղական/տարածաշրջանային ցանցը` որպես մրցակցության զարգացման որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2013 թ.–ի հուլիսի 1–ին և կավարտվի 2015 թ.–ի հունիսի 30–ին։ Ծրագրին մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերում Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի ձեռներեցներին, ինչպես նաև` ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատը։
«Հայաստանում ծրագիրը հիմնականում կիրառվել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, մասնավորապես` Նորատուս, Նոյեմբերյան և Սարուխան համայնքներում։ Ծրագրի հիմնական նպատակն է համախմբել հինգ երկրների ջանքերը տեղական տնտեսական զարգացման ոլորտում ունեցած փորձի, գիտելիքների և տեղեկատվության փոխանակման համար։ Իմ կարծիքով`մենք հասել ենք այդ նպատակին», – ասաց Գևորգյանը։
Նրա խոսքերով` անցկացվել է հետազոտություն, թե որ երկրում ինչ գործիքներ են կիրառվում այդ ոլորտում, քանի որ երկրներն ունեն էական տարբերություններ ավանդույթների և գործարար միջավայրի հարցում։
«Հավաքելով այս փորձը` մենք փորձեցինք ներդնել «Մրցակցային առավելությունների գնահատում» մեթոդը, որը հաջողությամբ տարածվեց Հայաստանում և լավ արդյունքներ է գրանցում։ Մեթոդի արդյունքում` այն համայնքներում, որտեղ կիրառվել է ծրագիրը, առաջարկվել են մեծ թվով նախաձեռնություններ, որոնց իրականացումը հետագայում կբերի տեղական տնտեսական զարգացման», – նշեց Գևորգյանը։
Նրա խոսքերով` հետագայում, օգտագործելով ծրագրի արդյունքները, ԶԱԿ–ը կաջակցի սկսնակ ձեռներեցներին մրցակցային ուղղությունների զարգացման հարցում։
Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արտեմ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ապահովել առանձին համայնքների տնտեսական զարգացումը` կիրառելով մրցակցային առավելություններ։
«Օրինակ, Նորատուս և Սարուխան համայնքներում տարվա ընթացքում կան շատ արևային օրեր, ձկան վերամշակման ոլորտի մասնագետներ, մեղվաբուծության հնարավորություններ կան», – ասաց Գրիգորյանը։
Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2002 թ.–ին։ Ազգային կենտրոնի գործունեությունն ուղղված է պետական կառույցների ՓՄՁ սուբյեկտների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ–ի գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, նրանց համար բիզնեսի զարգացման ծառայությունների և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացման գործում աջակցելուն, ՓՄՁ–ներին միջազգային հարթակ հանելուն, ինչպես նաև ՓՄՁ նոր սուբյեկտների ստեղծման գործում աջակցություն ցուցաբերելուն։ –0–