Դ.Մեդվեդև. «Տնտեսությունը պետք է հիմնվի ձեռնարկատիրական ազատության, նորարարությունների, պետական կառավարման այլ մակարդակի վրա»
27.09.2013,
16:40
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ տնտեսության նոր մոդելը պետք է հիմնվի երեք հիմնական սկզբունքների վրա` ձեռնարկատիրական առավելագույն ազատություն, նորարարական շղթայի զարգացում և պետական կառավարման որակապես այլ մակարդակ։ «Սոչի–2013» ներդրումային համաժողովի շրջանակում անցկացված լիագումար նիստի ընթացքում նման կարծիք է արտահայտել վարչապետը, գրում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ տնտեսության նոր մոդելը պետք է հիմնվի երեք հիմնական սկզբունքների վրա` ձեռնարկատիրական առավելագույն ազատություն, նորարարական շղթայի զարգացում և պետական կառավարման որակապես այլ մակարդակ։ «Սոչի–2013» ներդրումային համաժողովի շրջանակում անցկացված լիագումար նիստի ընթացքում նման կարծիք է արտահայտել վարչապետը, գրում է РБК–ն։
«Իմ կարծիքով, տնտեսության նոր մոդելը պետք է հիմնվի երեք գլխավոր սկզբունքների վրա։ Առաջինը` ձեռնարկատիրական առավելագույն ազատություն, առողջ մրցակցային միջավայր և գործարար մթնոլորտի զգալի բարելավում։ Երկրորդը` նորարարական շղթայի զարգացում և յուրաքանչյուր արտադրության և ամբողջ տնտեսության տեխնոլոգիական վերազինման խթանում։ Երրորդը` պետական կառավարման որակապես նոր մակարդակ, թափանցիկության բարձրացում և հանրության առջև պետության պատասխանատվություն»,– ասել է Մեդվեդևը։
Նա ոչ պակաս կարևոր է համարում «էժան երկար փողերի» պակասի հարցը։ «Կառավարությունը և վերջերս Ռուսաստանի Բանկի կառույցում ստեղծված ֆինանսական շուկաների կարգավորիչը միջոցներ են պատրաստում կենսաթոշակային կուտակումների պաշտպանության և դրանց ներդրման եկամտաբերության բարձրացման ուղղությամբ։ Հաշվարկում եմ, որ աշնանը Պետդուման կքննարկի կառավարության կողմից նախաձեռնած` մանրածախ ներդրողների երկարաժամկետ ներդրումների խթանման և ազգային ֆինանսական արդյունաբերության զարգացման հարկային միջոցների մասին օրենքների փաթեթը»,– նշել է վարչապետը։
Ըստ նրա, հենց էժան երկար փողերի պակասով ունի փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Այդ բիզնեսի համար վարկային ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելու համար ստեղծվում է Դաշնային երաշխիքային հիմնադրամը։ Մեդվեդևը նշել է, որ նոր բյուջեում (2014-2016թթ.) ոչ մեծ ընկերություններին, հիմնականում` արտադրական և նորարարական, այդ թվում սթարտափներին սատարելու համար նախատեսված է շուրջ 70 մլրդ ռուբլի։ –0–