Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Դա ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է․ Փաշինյանը՝ ատոմակայանի մասին

11.02.2026, 19:09
Մենք նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ, հայտարարել է Փաշինյանր
 Դա ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է․ Փաշինյանը՝ ատոմակայանի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մենք նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա ճակատագրական և ռազմավարական նշանակության որոշում է։

«Որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ- ի շահերին», նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է ճիշտ ուսումնասիրել միջուկային էներգետիկայի շուկան։

«Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները բավարար են միայն 70 տարվա համար», ասաց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ ատոմակայանի կառուցումը պահանջում է հստակ ֆինանսական սխեմա, որպեսզի ներդրված միջոցները վերադարձվեն։

Վարչապետը հայտնեց նաև, որ Հայաստանն այժմ գտնվում է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ, որով հնարավոր կլինի ատոմակայանի աշխատանքը երկարաձգել ևս 10 տարով՝ հասցնելով այն մինչև 2046 թվականի։