Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԴԱՀԿ-ն բոլոր մարզերում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կունենա

04.11.2014, 19:47
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բոլոր մարզերում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կունենա, այս մասին նշվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
ԴԱՀԿ-ն բոլոր մարզերում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կունենա
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բոլոր մարզերում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կունենա, այս մասին նշվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Ըստ օրակարգի՝ քննարկվել է Հարկադիր  կատարման ծառայության բոլոր մարզային բաժիններում  եւ  բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացման հարցը: Այդ գրասենյակները կոչված են արագ եւ կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

Հարկադիր  կատարման ծառայության բոլոր մարզային  բաժինների և  բաժանմունքների  ղեկավարները  զեկուցել են մարզային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածության  մասին:

Միհրան Պողոսյանն արդյունավետ է գնահատել 2014 թվականի փետրվարից գործող Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի` քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը և անհրաժեշտ համարել նման գրասենյակների ստեղծումը մարզերում:

ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների, Անձնակազմի կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգման բաժինների պետերին՝ մեկշաբաթյա ժամկետում մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ սպասարկման գրասենյակի մայրաքաղաքի հաջողված փորձը մարզերում եւս կիրառելու  նպատակով:

Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկը կտրվի Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերից:  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով կկազմվի ժամանակացույց, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամիս մեկ մարզ կընդգրկվի ծրագրում:-0-