Դրամական միջոցների պակասուրդը բացասական կազդի. Մակարյան
07.05.2015,
21:53
Դրամական միջոցների պակասուրդը բացասաբար կազդի հայկական տնտեսության վրա, կարծում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Դրամական միջոցների պակասուրդը բացասաբար կազդի հայկական տնտեսության վրա, կարծում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Կենտրոնական բանկի` արժույթով պահուստավորման նորմատիվը մինչև 20 տոկոս բարձրացնելը կարգավորիչի ամենալավ որոշումը չէր։ Պահուստավորումն իրականացվում է ազգային արժույթով, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանում արտարժութային ավանդների ծավալները հասնում են մոտ 70 տոկոսի»,– հինգշաբթի ասաց նա լրագրողներին։
Մակարյանի խոսքով` արդյունքում դրամական միջոցների մոտ 20 տոկոսը գանձված է տնտեսությունից և սառեցված է, ինչը հանգեցրել է առևտրային բանկերում դրամի պակասուրդի։ «Առևտրային բանկերը զրկվել են տնտեսությունն ակտիվ վարկավորելու հնարավորությունից, ինչն արտացոլվում է դրա արդյունավետության վրա»,– ասաց ԳՀՄ նախագահը։
Նա խորհուրդ տվեց կառավարությանն ավելի սերտ փոխգործակցել Կենտրոնական բանկի հետ և անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել, եթե այն ցանկանում է իրականացվող բարեփոխումներից դրական արդյունքների հասնել։
«Կառավարությանն անհրաժեշտ է կոչ անել ԿԲ–ին նվազեցնել պարտադիր պահուստավորման նորմատիվը, թեև կա դոլարի փոխարժեքի աճի ռիսկ»,– ավելացրեց նա։ -0-