Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլն ավարտված է

24.03.2025, 11:32
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 18-ին, 2023թ․–ի հունիսից հետո առաջին անգամ, ավարտել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլը 2023՝ թողնելով այն անփոփոխ՝ 6,75%
ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլն ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը ավարտված է ՀՀ ԿԲ–ի թիրախային միջակայքում (3±1%) գնաճի կայունացման ֆոնին։ Այս մասին ասվում է բանկի ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 18-ին, 2023թ․–ի հունիսից հետո առաջին անգամ, ավարտել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլը 2023՝ թողնելով այն անփոփոխ՝ 6,75%:

«Գնաճը մոտեցել է թիրախային միջակայքի կեսին` փետրվարին կազմելով տարեկան 2.5%: Արտաքին գործոնները թույլ գնաճային ճնշում են գործադրում Հայաստանի տնտեսության վրա, ինչը նպաստում է գների չափավոր դինամիկային»,- ասվում է ուսումնասիրության մեջ։