Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԵԱԶԲ–ում նշել են Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժերն առաջին կիսամյակում

25.08.2025, 15:24
Եվրասիական զարգացման բանկը իր մենշաբաթյա ամակրոտնտեսական ամփոփագրում նշել է այն ոլորտները, որոնք տարվա առաջին կեսին ամենամեծ ներդրումն են ունեցել Հայաստանի տնտեսության աճի մեջ
ԵԱԶԲ–ում նշել են Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժերն առաջին կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը իր մենշաբաթյա ամակրոտնտեսական ամփոփագրում նշել է այն ոլորտները, որոնք տարվա առաջին կեսին ամենամեծ ներդրումն են ունեցել Հայաստանի տնտեսության աճի մեջ։

«2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5.6%-ով։ Ամենամեծ ներդրումն ունեցել են ծառայությունների ոլորտը՝ ֆինանսական գործունեություն, տեղեկատվություն և կապ, ինչպես նաև շինարարություն (տարեկան աճը կազմել է համապատասխանաբար 17.3%, 18.3%, 7.2% և 20.8%)», - ասվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ պահանջարկի կողմից հիմնական շարժիչ ուժերը տնային տնտեսությունների սպառողական ծախսերն ու ներդրումներն էին (համապատասխանաբար՝ 11.5% և 25.9% տարեկան աճ):

Զուտ արտահանումը չեզոք ազդեցություն է ունեցել. ապրանքների և ծառայությունների արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով նվազել է 43.7%-ով, իսկ ներմուծումը՝ 36.1%-ով։

Միևնույն ժամանակ, ԵԱԶԲ-ն անփոփոխ թողեց Հայաստանի տնտեսության ընթացիկ տարվա աճի վերաբերյալ իր նախկին կանխատեսումը. վերլուծաբանները կարծում են, որ տնտեսական աճի տեմպը կմնա բարձր՝ ՀՆԱ-ն կաճի 5.5%-ով։

ԱՎԾ–ի նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի երկրորդ եռամսյակում գրանցել է 5.9% աճ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընթացիկ եռամսյակում, 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ, ամենաշատ աճ գրանցած ոլորտներն են եղել շինարարությունը՝ 24.4%, տեղեկատվությունն ու կապը՝ 20.3%, ինչպես նաև մասնագիտական, գիտական ​​և տեխնիկական գործունեությունը՝ 15.5–ական տոկոս։