Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Եղվարդի ջրամբարը կօգնի տարեկան տնտեսել Սևանա լճի մոտ 50 մլն խմ ջուր

23.11.2015, 20:09
Եղվարդի ջրամբարի կառուցումը կթուլացնի կախվածությունը Սևանա լճից` տարեկան տնտեսելով մոտ 50 մլն խորանարդ մետր ջուր, երկուշաբթի ասաց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի քննարկման ընթացքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Եղվարդի ջրամբարը կօգնի տարեկան տնտեսել Սևանա լճի մոտ 50 մլն խմ ջուր

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եղվարդի ջրամբարի կառուցումը կթուլացնի կախվածությունը Սևանա լճից` տարեկան տնտեսելով մոտ 50 մլն խորանարդ մետր ջուր, երկուշաբթի ասաց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի քննարկման ընթացքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ նրա, նոր ջրամբարի կառուցմամբ նախատեսվում է վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-պոմպային, մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման:

«Եղվարդի ջրամբարի կարևոր առանձնահատկությունն իր դիրքն է, քանի որ ջրի հոսքն ու ջրամատակարարումն իրականանալու են ինքնահոս եղանակով, ինչը հոսանքի լուրջ տնտեսում է ենթադրում, որն էլ իր հերթին դրական է անդրադառնալու գյուղմթերքի ինքնարժեքին»,- նշել է Արամ Հարությունյանը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսատեխնիկական հետազոտություն իրականացնող աշխատանքային խմբի ընթացիկ գործունեությունը։ -0-