Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն է մշակվում Հայաստանում

05.05.2015, 17:21
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեքշաբթի տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն է մշակվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեքշաբթի տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն:

Ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի մատակարարում ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացում, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, տարածաշրջանային համագործակցության ընդլայնում։

Ընդգծվել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարությունը հնարավորություն կտա մեծացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նվազեցնել կախվածությունն արտաքին էներգառեսուրսներից և բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը:

ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների շարունակական համագործակցությունը նոր ռազմավարության մշակման գործընթացում և հանձնարարել ներկայացված փաստաթուղթը լրամշակել հնչած առաջարկություններով:–0–