Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը աճել է 5,4%-ով և կազմել 8,6 մլրդ դրամ

29.10.2012, 18:14
Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը աճել է 5,4%-ով և կազմել 8,63 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:
Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը աճել է 5,4%-ով և կազմել 8,6 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը աճել է 5,4%-ով և կազմել 8,63 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, 2012 թվականի օգոստոսին արտադրվել է 529,6 մլն դրամի ոսկերչական արտադրատեսակ, ինչը 65,8%-ով քիչ է նախորդ տարա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 69,7%-ով քիչ է 2012 թվականի հուլիսին արտադրված ծավալից:

Միաժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ Հայաստանում 2012 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում իրացման ծավալը կազմել է 5,43 մլրդ դրամ (աճի տեմպ՝ 115,5), որից արտահանվել է 5,1 մլրդ դրամի արտադրանք (աճի տեմպ՝ 114,7 տոկոս):

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, 2012 թվականի հունվար–հունիս ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության բնագավառում գործունեություն են իրականացրել 31 կազմակերպություններ (ներառյալ` ադամանդի մշակում), որտեղ ներգրավված է մոտ 900 աշխատող:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ադամանդի մշակման բնագավառում գործունեություն են իրականացրել 6 կազմակերպություններ, որտեղ ներգրավված են 400 աշխատողներ: Հունվար-հունիս ամիսներին ադամանդների մշակման ծավալը կազմել է 3,1 մլրդ դրամ՝ աճի տեմպը կազմելով 104,1 տոկոս: Նույն ժամանակահատվածում իրացման ծավալը կազմել է մոտ 3,62 մլրդ դրամ (աճի տեմպը 121,7), որն ամբողջությամբ արտահանվել է:--0-