Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Երևան ՋԷԿ»-ը կարող է վաճառվել «Գազպրոմին» պարտքի դիմաց. թերթ

30.08.2016, 15:47
ՀՀ կառավարության սեփականություն հանդիսացող «Երևան ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմին» կազմում է 52,3 միլիոն դոլար, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով ռուսական Life.ru-ին:

«Երևան ՋԷԿ»-ը կարող է վաճառվել «Գազպրոմին» պարտքի դիմաց. թերթ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության սեփականություն հանդիսացող «Երևան ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմին» կազմում է 52,3 միլիոն դոլար, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով ռուսական Life.ru-ին:

«Եթե այդ ընկերությունը ռուսական «Գազպրոմին» պարտք է, նշանակում է, որ Հայաստանն է պարտք: Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանից սկսած ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետևից հարյուրավոր միլիոն դոլարներ և համարժեք գույք հատկացրեց՝ իբր «Գազպրոմի» հանդեպ ունեցած 300 մլն դոլարի պարտքը մարելու համար: Հենց այդ պարտքը մարելու անվան տակ ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 20 տոկոսը տվեց ռուսական կողմին», - նշվում է հաղորդագրության մեջ:

««Երևան ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմին» պարտք լինելու մասին լուրն ուշագրավ է, որովհետև Հայաստանի հատկապես էներգետիկ ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառելու նախորդ գործարքները համանման ինչ-որ պարտքեր մարելու անվան տակ են իրականացվել: Արդյոք Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ հող են նախապատրաստում «Երևան ՋԷԿ»-ը վաճառելու համար, ցույց կտա ժամանակը», - գրում է թերթը:

Ի պատասխան պարբերականի հարցին` «Գազպրոմ-Արմենիայի» հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը պատասխանել է, որ հարցը վերաբերում է երկու տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրից ծագած պարտավորությունների կատարմանը:

««Երևանի ՋԷԿ»-ը իր պարտավորությունների զգալի մասը կատարել է: Ինչ վերաբերում է վճարային պարտավորությունների մնացած մասի մարման եղանակներին, ապա, որքանով ինձ հայտնի է, համապատասխան քննարկումներ են ընթանում», - ասել նա: 

Պարբերականը նշում է, որ ամեն դեպքում այս իրավիճակը մեր երկրի համար տնտեսական իմաստով դրական տեղաշարժի մասին չի խոսում: -0-