Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԵՏՄ–ի առանցքային խնդիրն է ուժեղացնել անդամների տնտեսական ներուժը. փորձագետ

27.02.2015, 17:57
ԵՏՄ–ի առանցքային խնդիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի տնտեսությունների ներուժն ուժեղացնելն է, ուրբաթ Երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Գլոբալ մարտահրավերներ և եվրասիական ինտեգրում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
ԵՏՄ–ի առանցքային խնդիրն է ուժեղացնել անդամների տնտեսական ներուժը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի առանցքային խնդիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի տնտեսությունների ներուժն ուժեղացնելն է, ուրբաթ Երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Գլոբալ մարտահրավերներ և եվրասիական ինտեգրում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

«Ռուսաստանի տնտեսության վիճակը, որի ՀՆԱ–ն կազմում է ԵՏՄ երկրների ՀՆԱ–ի 85 տոկոսը, դրա պատճառով կրճատվող փոխանցումների ծավալները, որոնք մասնավորապես իրականացվում են դեպի Հայաստան, համախառն պահանջարկի նվազող մակարդակը հանգեցնում են տնտեսական աճի տեմպի դանդաղման և ԵՏՄ երկրներում վճարային հաշվեկշռի վատացման», – ասաց Թավադյանը։

Նա ավելացրեց, որ միջազգային գործակալությունների կողմից ԵՏՄ երկրների սուվերեն վարկանիշերի նվազումը կարող է բացասաբար ազդել վարկային ռեսուրսներ ստանալու հնարավորությունների վրա։

Թավադյանի խոսքով` նման պայմաններում զգալիորեն բարձրացնել տնտեսական կայունությունը կարող է հակաճգնաժամային միջոցառումների` արդյունավետ անցկացվող համաձայնեցված քաղաքականությունը, իսկ ԵՏՄ–ի առանցքային խնդիրն է ուժեղացնել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի տնտեսությունների ներուժը։

«Փոքր զարգացած երկրներում ՀՆԱ–ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 30 տոկոսից ցածր չէ, քանի որ ակնհայտ է, որ այնտեղ շուկան մեծ չէ, և արտահանումը դառնում է զարգացման վճռորոշ գործոն։ Արտահանման զգալի աճն առաջին հերթին հնարավոր է զարգացման մակարդակով և նպատակներով իրար մոտ  հետխորհրդային երկրներում։ Այդ ամենի գիտակցումը, բնականաբար, ենթադրում է դրանց տնտեսությունների ինտեգրում և տնտեսական ծրագրերի համակարգում», – նշեց Թավադյանը։

Տնտեսագետի խոսքով` արտահանման աճը հնարավոր է դեպի այն երկրներ, որտեղ այդ ապրանքների նկատմամբ ավանդական պահանջարկ կա։

«Հայաստանի համար արտահանման ներուժ ունեն գյուղատնտեսական արտադրանքը, գինին, կոնյակը, թեթև և քիմիական արդյունաբերության ապրանքները, գունավոր մետաղների խորը վերամշակման ապրանքները, վերամշակված թանկարժեք քարերն ու մետաղները։ Կարևոր է գտնել սեփական տեղը պաշտպանական արտադրանքի, նանոտեխնոլոգիաների արտադրության գործում։ Մեծ նշանակություն ունի հանրապետության հետ վաղուց համագործակցող երկրների ձեռնարկությունների հետ համագործակցությունը», – ասաց Թավադյանը։

Նրա խոսքով` հարկավոր է շտկել և համաձայնեցնել ԵՏՄ երկրների տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, հստակ սահմանել դրա նպատակները, ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդել և կանխատեսել սպասվող արդյունքները։–0–