Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ԵՏՄ–ի գործընթացները կարող են խթան դառնալ 2015թ.–ին կայունության ապահովման համար. Նռանյան

27.03.2015, 17:53
ԵՏՄ–ի գործընթացները, այդ թվում` Ղրղըզստանի անդամակցությունը, կարող են նոր ազդակ հաղորդել 2015թ.–ին կայունության ապահովման համար։ Իսկ 2015 թվականն առանձնապես թեթև չի լինի, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության «Տամոժնյա» ամսագրում հրապարկված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։
ԵՏՄ–ի գործընթացները կարող են խթան դառնալ 2015թ.–ին կայունության ապահովման համար. Նռանյան
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի գործընթացները, այդ թվում` Ղրղըզստանի անդամակցությունը, կարող են նոր ազդակ հաղորդել 2015թ.–ին կայունության ապահովման համար։ Իսկ 2015 թվականն առանձնապես թեթև չի լինի, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության «Տամոժնյա» ամսագրում հրապարկված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։

«Մեր առջև ակնհայտ օրինակ կա, երբ ՄՄ հիմնադիր երեք երկրների արտաքին տնտեսական գործունեության աճը շատ ավելի մեծ է եղել, քան այդ երկրների մոտ միությանն անդամակցելուց առաջ։ Այսինքն` մուլտիպլիկատորի ազդեցությունը, համագործակցության գործընթացի հաշվին գերազանցող տնտեսական աճի ապահովման հնարավորության արդյունքը պետք է լինեն նաև միության դեպքում», – ասել է Նռանյանը։

Նրա խոսքով` հարկավոր է հաշվի առնել, որ հիմա տարածաշրջանն ընդհանուր առմամբ գտնվում է ճգնաժամային երևույթների ճնշման տակ, և խոսքը ոչ միայն ճգնաժամի քաղաքական աստառի, այլ նաև տնտեսական բաղադրիչի մասին է` սկսած նավթի գնից մինչև ազգային արժույթների համընդհանուր արժեզրկում։

Նռանյանը նշեց, որ որքան էլ կարևոր լինեն բյուջետային մուտքերը, սխալ կլինի խաղադրույք կատարել բացառապես դրանց վրա։ «Մենք պետք է դիտարկենք այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռում է մեզ միությունը արդյունաբերական քաղաքականության իրականացման, արտահանման խթանման և միության ներսում արտաքին տնտեսական գործունեության շրջանակում` միության անդամ գործընկերների միջև փոխադարձ առևտրի հարցում։ Բացի այդ, հարկավոր է հնարավորինս ամրապնդել մրցունակությունը տնտեսական միության սահմաններից դուրս», – ավելացրեց Նռանյանը։

Նա հիշեցրեց, որ ԵՏՄ Գերագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ երկրների նախագահներն արդեն հայտարարել են ձեռք բերած պայմանավորվածության մասին, ըստ որի` Ղրղըզստանը կստանա միության մաքսային եկամուտների ընդհանուր ծավալից ստացվող եկամուտների 1,9 տոկոսը։

2015թ.–ի հունվարի 1–ից սահմանված է ԵՏՄ–ի ներսում հավաքվող մաքսային տուրքերի տեղաբաշխման հետևյալ համաչափությունը` ՌԴ` 86,97 տոկոս, Ղազախստան` 7,25 տոկոս, Բելառուս` 4,65 տոկոս, Հայաստան` 1,13 տոկոս։

«Ինչ վերաբերում է ինչպես Ղրղըզստանի, այնպես էլ միության անդամների հնարավոր շահույթին, ապա, որքան էլ երկրները կարևոր չհամարեն միության գործունեության մեջ իրենց մասնաբաժնային մասնակցությունից ստացված բյուջետային մուտքերը, մենք` որպես միության անդամ և միություն, պետք է կենտրոնանանք ինտեգրման գործընթացի և այն առավելությունների վրա, որոնք ընձեռում է մեզ ԵՏՄ–ն։ Չէ՞ որ տնտեսական էֆեկտն ու ԵՏՄ–ի շրջանակներում անցկացվող միջոցներից ստացված օգուտը մեզ ավելի շատ արդյունք են բերում, քան պարզապես համընդհանուր բյուջեի հաշվին որոշակի մուտքեր ապահովելու ձգտումը», – նշել է Նռանյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության` մշտապես գործող անդրազգային կարգավորող մարմինն է, սկսել է աշխատանքը 2012 թվականի փետրվարի 2–ին։ Ներկայում ԵՏՀ–ում են չորս երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ մասնակից պետությունների տարածքում կատարելու համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ և ՄՏՏ անդամ երկրները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը (ԵՏՄ)։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-