Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը կպահպանի Վրաստանի և Իրանի հետ արտոնյալ տնտեսական ռեժիմը ԵՏՄ–ին անդամակցությունից հետո. ԱԳՆ

24.11.2014, 18:00
Հայաստանը կպահպանի Վրաստանի և Իրանի հետ տնտեսական արտոնյալ ռեժիմը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, երկուշաբթի ասաց հայկական ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եվրասիական ինտեգրման գործընթացներին երկրի մասնակցության հերցերով երկուշաբթի մեկնարկած խորհրդարանական լսումների ընթացքում։
Հայաստանը կպահպանի Վրաստանի և Իրանի հետ արտոնյալ տնտեսական ռեժիմը ԵՏՄ–ին անդամակցությունից հետո. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կպահպանի Վրաստանի և Իրանի հետ տնտեսական արտոնյալ ռեժիմը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, երկուշաբթի ասաց հայկական ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եվրասիական ինտեգրման գործընթացներին երկրի մասնակցության հերցերով երկուշաբթի մեկնարկած խորհրդարանական լսումների ընթացքում։ Ըստ նրա` Հայաստանին հաջողվել է պայմանավորվածությունների հասնել ԵՏՄ–ի գործընկերների հետ այն մասին, որ մինչև 2015 թվականի հունվարի 1–ը երկրի ստորագրած բոլոր տնտեսական և մաքսային համաձայնագրերն անփոփոխ կմնան։ «Մեզ հաջողվել է անփոփոխ թողնել առկա համաձայնագրերը, մասնավորապես, Վրաստանի հետ ազատ առևտրի և Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին»,– ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ Հայաստանի համար կարևոր է, որպեսզի ԵՏՄ–ին երկրի անդամակցությունը չվնասի տարածաշրջանային գործընկերների հետ տնտեսական հարաբերություններին, առավել ևս, որ Հայաստանը մաքսային սահմաններ չունի ԵՏՄ ոչ մի անդամ երկրի հետ։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը գործունեությունը կսկսի 2015 թվականի հունվարի 1-ից։ -0-