Ֆինանսական հաշտարարի հայկական ինստիտուտի փորձը կուսումնասիրեն ԱՊՀ և Եվրոպայի երկրներում
09.10.2012,
13:41
Ֆինանսական հաշտարարի հայկական ինստիտուտի փորձը կուսումնասիրեն ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրներում, հայտարարեց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական հաշտարարի հայկական ինստիտուտի փորձը կուսումնասիրեն ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրներում, հայտարարեց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովի ընթացքում:
«Համաշխարհային Բանկը նախորդ տարվա վերջում և այս տարի ֆինանսական գրագիտության և սպառողների ֆինանսական շահերի պաշտպանության հետազոտություն է անցկացրել Հայաստանում, և ՀԲ–ի գնահատականները բավականին լավն էին։ Նրանք ընդգծեցին, որ մեր փորձը կարող է օգտակար լինել ոչ միայն ԱՊՀ–ում, այլ նաև այլ տարածաշրջաններում»,– ասաց նա։
Սարգսյանի խոսքով, Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտի փորձն արդեն ուսումնասիրվում է Կիևում, իսկ հոկտեմբերին հայկական պատվիրակությունը կմեկնի նաև Բոսնիա և Հերցեգովինա ու կներկայացնի այնտեղ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ձեռքբերումները։
Նա ավելացրեց նաև, որ Հայաստանն Օմբուդսմենների միջազգային ցանցի լիիրավ անդամ է 2009 թվականից, և այս տարի Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են օմբուդսմենների միջազգային համաժողովի` առաջին անգամ այնտեղ հանդես գալով զեկույցով։
«Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովին մասնակցում է մոտ 140 մարդ, մասնավորապես, սպառողների ֆինանսական իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Իռլանդիայից, Համաշխարհային Բանկի, Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի, Լեհաստանի և Ռուսաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի, հայկական բանկերի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ։
ԱՊՀ երկրների թվում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն առաջին անգամ ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար դիտարկմանը և հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը։ -0-