Fitch–ը լավացրել է 2023թ․–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը և 2024թ․–ին կանխատեսում է 6% աճ, 2025թ․–ին՝ 4,9%
29.01.2024,
10:47
Fitch Ratings գործակալությունն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%-ո, ինչին կաջակցեն անձնական սպառման բարձր մակարդակը և պետական ծախսերի ու ներդրումների ավելացումը, իսկ հետո կնվազի մինչև 4,9% 2025թ․–ին
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings գործակալությունն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%-ո, ինչին կաջակցեն անձնական սպառման բարձր մակարդակը և պետական ծախսերի ու ներդրումների ավելացումը, իսկ հետո կնվազի մինչև 4,9% 2025թ․–ին։
Վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ գրանցել է ուժեղ տնտեսական աճ, միաժամանակ իրական ՀՆԱ-ն աճել է մոտ 7,4%-ով (2022թ․–ին՝ 12,6%-ով), ինչին նպաստել է Ռուսաստանից միգրացիայի պահպանվող ազդեցությունը, որը հանգեցրել է սպառման ավելացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից մոտ 110,000 փախստականների զուտ հոսքը:
Զեկույցում նշվում է, որ աշխատուժի երկարաժամկետ ավելացումը և արտադրողականության ընդլայնումը, բարձր արտադրողականություն ապահովող հատվածների հաշվին (ինչպիսիք են տեղեկատվակա և հեռահաղորդակցական տեխնոլոիգաները), հավանաբար, կավելացնեն պոտենցիալ աճը։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 7 տոկոսի սահմաններում։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 8,3 տոկոսով։
Fitch-ը Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականին կանխատեսել է մինչև 6,1%, Moody's-ը` մինչև 7%, իսկ S&P-ը` 7,5%: Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 7,1%, ԵԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%–ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։
2024 թվականի պետական բյուջեով տնտեսական աճի ցուցանիշն ամրագրված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով։ ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։-0-