Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը 2015 թվականը կավարտի 4,8–4,9 մլրդ դոլարի չափով պետական պարտքով. գլխավոր գանձապետ

19.06.2015, 18:50
Հայաստանի պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար, ուրբաթ լրագրողներին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։
Հայաստանը 2015 թվականը կավարտի 4,8–4,9 մլրդ դոլարի չափով պետական պարտքով. գլխավոր գանձապետ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար, ուրբաթ լրագրողներին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

«Նախորդ տարին Հայաստանն ավարտել է 4,4 մլրդ դոլարի պետական պարտքով, իսկ ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը կազմում էր 40,4 տոկոս։ Այս տարին կավարտվի 4,8–4,9 մլրդ դոլարի պետական պարտքով», – ասաց Ջանջուղազյանը։

Միաժամանակ նա չպատասխանեց այն հարցին, թե տարեվերջին որքան կկազմի ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը։ «Հիմա ձեռնպահ կմնամ ՀՆԱ–ի վերջնական ցուցանիշները կանխատեսելուց», – ավելացրեց նա։

Նա նաև հիշեցրեց, որ 2014 թ.–ին Հայաստանում ՀՆԱ–ի ցուցանիշը կազմել է 10,88 մլրդ դոլար։ –0–