Հայաստանը ՌԴ–ից և Իրանից 2.451 մլրդ խմ գազ է ներկրել 2014թ.–ին, ինչը 3,8%–ով շատ է 2013թ.–ի նույն ցուցանիշից
14.01.2015,
19:56
Հայաստանը ՌԴ–ից և Իրանից 2.451 մլրդ խմ գազ է ներկրել 2014թ.–ին, ինչը 3,8%–ով շատ է 2013թ.–ի նույն ցուցանիշից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ամփոփելով 2014 թվականի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ՌԴ–ից և Իրանից 2.451 մլրդ խմ գազ է ներկրել 2014թ.–ին, ինչը 3,8%–ով շատ է 2013թ.–ի նույն ցուցանիշից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ամփոփելով 2014 թվականի արդյունքները։
Ըստ նրա, Ռուսաստանից 2014 թվականին բնական գազի ներկրման ծավալն ավելացել է 5.4 տոկոսով և կազմել է 2.062 մլրդ խորանարդ մետր, մինչդեռ Իրանից գազամատակարարումները կրճատվել են 3 տոկոսով և կազմել են 0.389 մլրդ խորանարդ մետր։
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ Իրանից Հայաստան բնական գազի մատակարարումներն իրականացվում են էլեկտրաէներգիայի դիմաց գազի տրամադրման մասին պայմանագրին համապատասխան։
«Համաձայնագրի գործողության սկզբից` 2009 թվականից, Հայաստան է ներկրվել 2.2 մլրդ խորանարդ մետր գազ, արտահանվել` 6.6 մլրդ կՎտ.ժամ էլեկտրաէներգիա և փոխանակման ծրագրող որևէ պարտք չկա»,– ասաց Զախարյանը։
Հայաստանի և Իրանի միջև գազատարը բացվել է 2007 թվականին։ Իրանից ստացած գազի համար Հայաստանը վճարում է էլեկտրաէներգիայով 1 խմ գազի համար 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի հաշվարկով։
Ինչ վերաբերում է հանրապետությունում բնական գազի սպառման ծավալներին, ապա, նախարարի, խոսքով, 2014 թվականին գազի սպառումն ավելացել է միայն էներգետիկ ճյուղի կողմից 16 տոկոսով` մինչև 594.121 մլն խորանարդ մետր, ինչպես նաև գազալցակայանների կողմից (481,777 մլն խմ 2014 թվականին 2013 թվականի 454,983 մլն խմ գազի դիմաց)։
Ըստ նրա, մյուս ուղղություններով սպառման ցուցանիշների ոչ մեծ նվազում է գրանցվել։
Բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալը 2014 թվականին կրճատվել է 3 տոկոսով և կազմել է 255.227 մլն խորանարդ մետր, արդյունաբերության կողմից` 9.4 տոկոսով և կազմել է 243.113 մլն խորանարդ մետր, բյուջետային կազմակերպությունների կողմից` 4.49 տոկոսով և կազմել է 43.392 մլն խորանարդ մետր։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարումներ է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0-