Գազի գնի բարձրացումը Հայաստանում գնաճի կհանգեցնի
15.05.2013,
17:30
Գազի գնի բարձրացումը Հայաստանում տնտեսական լուրջ վնասների ու գնաճի ավելացման կհանգեցնի, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Գազի գնի բարձրացումը Հայաստանում տնտեսական լուրջ վնասների ու գնաճի ավելացման կհանգեցնի, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նախօրեին «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։
«Սակագնի բարձրացումն անսպասելի չէր, սակայն անսպասելի էր այդքան մեծ տարբերությունը։ Դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և բնակչության վրա, ինչպես նաև առավել էներգատար ձեռնարկությունների գործունեության վրա»,– ասաց Սաֆարյանը։
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը կարծում է, որ ամենից շատ կարող են տուժել ցեմենտի գործարանները և մի շարք այլ ձեռնարկություններ։
Նրա խոսքով` քանի որ գազի սակագնի բարձրացմանը բնականաբար կհետևեն գների ընդհանուր բարձրացում, ապա պետությունը պետք է սուբսիդավորի անապահով ընտանիքներին ու թոշակառուներին։
Սաֆարյանը նշեց նաև, որ Հայաստանը պետք է կիրառի էներգիայի այլընտրանքային աղբյուրները, օրինակ` քարածուխը, որ կա Մարտակերտում և Հայաստանի այլ շրջաններում, ինչպես նաև ՀԷԿ–երը։
Նա հիշեցրեց նաև, որ Հրազդանի ՋԷԿ–ն օգտագործում է Ռուսաստանը, այդ պատճառով էլ վերջինը պետք է գազը տրամադրի ներքին սակագներով։
«Գազի գինը քաղաքական հարց է, և դրանով զբաղվում են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները։ Եվ եթե Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ապա Հայաստանը պետք է դիտվի ոչ թե որպես տարածք, այլ` որպես ինքանաբավ երկիր։ Դրա համար պիտի գազը ստանանք այն սակագնով, որ նպաստի մեր տնտեսական քաղաքականությանը»,– ասաց Սաֆարյանը։
Ներկայում Հայաստանը ռուսական գազի 1000 խորանարդ մետրը գնում է 180 դոլարով, սպառողների համար սակագինը կազմում 132 դրամ/խմ։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-