Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

«Գազպրոմ»–ը ծրագրում է նվազեցնել Հայաստանի ներքին սպառողի գազի գինը

27.04.2016, 17:45
«Գազպրոմ» ընկերությունը («Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերություն) պատրաստվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողների համար գազի գործող սակագինը նվազեցնելու վերանայման հայտ ներկայացնել:
«Գազպրոմ»–ը ծրագրում է նվազեցնել Հայաստանի ներքին սպառողի գազի գինը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ» ընկերությունը («Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերություն) պատրաստվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողների համար գազի գործող սակագինը նվազեցնելու վերանայման հայտ ներկայացնել, հայտնում է էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։

Նրա խոսքով, հայտում նախատեսվում է նվազեցնել ամսական մինչև 10 հազար խմ գազ շարքային բաժանորդների համար գազի սակագինը ներկայիս 156 դրամից (մոտ 32.5 ցենտ) նվազեցնել մինչև 146.7 դրամ (մոտ 30.6 ցենտ) 1 խմ գազի դիմաց։

Միաժամանակ, ամսական ավելի քան 10 հազար խմ գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է գազի սակագինը 276.8 դոլարից դրամային համարժեքով նվազեցնել մինչև 257.56 դոլար (ներառյալ ԱԱՀ)։

Ապրիլի սկզբին Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան մատակարարվող գազի գինը 165 դոլարից մինչև 150 դոլար 1000 խմ գազի դիմաց։

 Ներկայում Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան եկող բնական գազի հիմնական մատակարարն է։ -0-