Գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ. Մհեր Գրիգորյան
27.03.2019,
21:29
ՀՀ փոխվարչապետը հայտարարել է, որ գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ, նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չորեքշաբթի ԱԺ–ում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում։
«Կարծում ենք, որ գազի գնի շուրջ բանակցությունները պետք է լինեն պերմանենտ գործընթաց և մշտապես ընթանան», – ասաց նա։
Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում պետք է գալ նաև մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացվի տնտեսական հարաբերություններից:
Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։–0–