Հայաստանն I կիսամյակում ՌԴ-ից և Իրանից ներկրել է 1 376,9 մլրդ. խմ. բնական գազ` $287,3 մլն. արժողության
30.07.2014,
11:38
2014 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 1 376,9 մլրդ. խմ. բնական գազ և խառնուրդ` $287,3 մլն արժողության, ինչը 9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է հանրապետության մաքսային ծառայության կայքում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2014 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 1 376,9 մլրդ. խմ. բնական գազ և խառնուրդ` $287,3 մլն արժողության, ինչը 9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է հանրապետության մաքսային ծառայության կայքում։
2013 թ. հունվար-հունիսին հանրապետություն ներկրվել էր 1 310,4 մլն. խմ. բնական գազ և խառնուրդ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Տվյալների համաձայն` Ռուսաստանից Հայաստան ներկրվել է 1 182,5 մլն. խմ. (աճ` 9%) գազ` $250,6 մլն. (նվազում` 8,8%) մաքսային արժեքով, Իրանից` 194,5 մլն. խմ. (նվազում` 14%) գազ` $36,7 մլն. (նվազում` 9,6%) մաքսային արժեքով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։
Հայաստանի և Իրանի միջև գազամուղը բացվել էր 2007թ.–ին։ Իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով Իրան արտահանման համար։ --0--