Գազպորմը գազի արտահանման ռեկորդ է սահմանել` մեկ օրում 466 մլն խմ
06.06.2013,
12:24

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Գազպրոմը վերջին հինգ տարիների ընթացքում գազի արտահանման մեկօրյա մատակարարման ռեկորդ է սահմանել` շուրջ 466 մլն խմ։
«Արտասահմանցի սպառողների կողմից ռուսական գազի գնման ծավալները շարունակում են արագ աճել։ Հունիսի սկզբից ընկերությունը բոլոր ուղղություններով 29 տոկոսով շատ գազ է արտահանել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում»,– ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է rbc.ru–ն։
Հիշեցնենք, որ 2013թ.–ի հունիսի 4–ին «Գազպրոմ էքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում Գազպորմի կողմից Եվրոպա արտահանվող գազի մատակարարումները ընդհանուր առմամբ կանխատեսվում են 152 մլրդ խմ մակարդակում` հաշվի առնելով արտասահմանյան դուստր ընկերությունների մատակարարումները։ Մեդվեդևը մատնանշել էր, որ 2013թ.–ի առաջին հինգ ամիսների ընթացքում Գազպրոմը 4 մլրդ խորանարդ մետրով շատ գազ է արտահանել Եվրոպա, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։
2012թ.–ին Գազպրոմը 139,9 մլրդ խմ գազ է մատակարարել Եվրոպա։
2013թ.–ի արդյունքներով սպասվում է, որ հեռավոր արտասահմանի մատակարարումներից ստացված հասույթը կկազմի 57 մլրդ դոլար` 2012թ.–ի 56 մլրդ դոլարի դիմաց։ –0–