Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

«Գազպրոմ Արմենիա»–ն գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ–ին

29.04.2016, 19:22
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողի համար գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել:
 «Գազպրոմ Արմենիա»–ն գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ–ին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողի համար գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել, հայտնում է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ հայտի համաձայն, նախատեսվում է նվազեցնել սակագինը ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար 156 դրամից մինչև 146.7 դրամ 1 խմ գազի դիմաց (6%–ի կրճատում)։

Ակնկալվում է նաև սակագնի վերանայում ամսական 10 հազար խմ գազից ավելի օգտագործող խոշոր սպառողների համար։

Ապրիլի սկզբին Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը սահմանում 165 դոլարից մինչև 150 դոլար հազար խմ գազի դիմաց։

Ներկայում Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի հիմնական մատակարարն է։ --0--