Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

«Գազպրոմբանկը» մտադիր է ընդլայնել իր գործունեությունը ՀՀ–ում. Կորենև

31.08.2012, 13:59
«Գազպրոմբանկը» մտադիր է ընդլայնել իր գործուեությունը Հայաստանում, ուրբաթ Երևանում հայտնեց «Գազպրոմբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Գազպրոմբանկը» մտադիր է ընդլայնել իր գործունեությունը ՀՀ–ում. Կորենև
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմբանկը» մտադիր է ընդլայնել իր գործուեությունը Հայաստանում, ուրբաթ Երևանում հայտնեց «Գազպրոմբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է նման մտադրությունը, նշելով, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին և ոլորտի զարգացմանը»,– ասվում է հաղորդագրությունում։

«Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետ Սարգսյանը և Նիկոլայ Կորենևը քննարկել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանցում «Գազպրոմբանկե-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր: 

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։

2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: –0–