Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԳԴՀ ֆինանսների նախարար. «2013թ.–ին Գերմանիան նախատեսվածից քիչ միջոցներ ձեռք կբերի»

29.07.2013, 13:48
Գերմանիան 2013թ.–ին առավել քիչ միջոցներ կվերցնի, քան նախատեսված էր սկզբում։ Այդ մասին տեղեկացրել է ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, հաղորդում է Reuters–ը։ Փոխառու միջոցների նկատմամբ Բեռլինի հետաքրքրության նվազման պատճառ է դարձել 2013թ.–ի առաջին կեսին հարկային հասույթի աճը, որը տարեկան հաշվարկով 3.5 տոկոս էր կազմել։ Հարկ է նշել, որ ԳԴՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2014թ.–ը գերմանական բյուջեն հասցնել անպակասուրդ մակարդակի։
ԳԴՀ ֆինանսների նախարար. «2013թ.–ին Գերմանիան նախատեսվածից քիչ միջոցներ ձեռք կբերի»
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գերմանիան 2013թ.–ին առավել քիչ միջոցներ կվերցնի, քան նախատեսված էր սկզբում։ Այդ մասին տեղեկացրել է ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, հաղորդում է Reuters–ը։ Փոխառու միջոցների նկատմամբ Բեռլինի հետաքրքրության նվազման պատճառ է դարձել 2013թ.–ի առաջին կեսին հարկային հասույթի աճը, որը տարեկան հաշվարկով 3.5 տոկոս էր կազմել։ Հարկ է նշել, որ ԳԴՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2014թ.–ը գերմանական բյուջեն հասցնել անպակասուրդ մակարդակի։

«Այս տարի մենք կտրուկ փոփոխություններ իրականացնելու հնարավորություն չունենք, սակայն մենք որոշակիորեն չենք գերազանցի բյուջետային սահմանափակումները, ներառյալ լրացուցիչ ծախսերը և ջրհեղեղի զոհերի օգնության ֆոնդերը։ Հավանաբար, մենք նույնիսկ նախատեսվածից քիչ կծախսենք»,– ասել է աղբյուրը, հաղորդում է rbc.ru–ն։

Ընդհանուր առմամբ ԳԴՀ–ն ընթացիկ տարում նախատեսում է մոտ 25 մլրդ եվրո ձեռք բերել, որից 8 միլիարդը բաժին կհասնի ջրհեղեղի հետևանքների վերացմանը։–0–