Գինու արտադրությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8%-ով
02.10.2012,
14:58
Գինու արտադրությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.8%-ով և կազմել 1.68 մլրդ դրամ, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Գինու արտադրությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.8%-ով և կազմել 1.68 մլրդ դրամ, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը:
«Նշված ժամանակահատվածում իրացվել է ընդհանուր առմամբ 1,76 մլրդ դրամի արտադրանք, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 32,9 տոկոս»,- ասաց Միրզոյանը:
Բաժնի պետը նշեց, որ արտահանվել է 522,7 մլն դրամի գինի, աճը կազմել է 16,7 տոկոս և ավելացրեց, որ իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է:
Նա հայտնեց նաև, որ ներկայում նշված ոլորտում գործում է 20 ընկերություն՝ 520 աշխատակցով:
Միաժամանակ Միրզոյանը նշեց, որ գինեգործության ոլորտում կան տարբեր խնդիրներ, և այսօր արդեն մշակվել է Հայաստանում գինեգործության զարգացման հատուկ ռազմավարություն:
«Առաջիկայում ռազմավարությունը կհաստատվի ոլորտային խորհրդի նիստի ընթացքում, որից հետո այն կուղղվի վարչապետին առընթեր Արդյունաբերական խորհրդի հաստատմանը, որից հետո այն կյանքի կկոչվի»,- ասաց բաժնի պետը:
Նրա խոսքով՝ ռազմավարությամբ ենթադրվում է եվրոպական չափանիշներ հաստատել Հայաստանի գինեգործության ոլորտում, խրախուսել գինու արտահանումն ու լուծել ոլորտի կադրային ապահովան խնդիրները:---0-