Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայ գործարարները նախընտրում են ապրանքները մաքսազերծել ՌԴ–ի սահմանին կամ Բելառուսում. թերթ

04.08.2015, 12:39
Հայ գործարարներն ու անհատ անձինք երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքները գերադասում են մաքսազերծել ոչ թե ՀՀ սահմանին, այլ Բելառուսում կամ Ռուսաստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Հայ գործարարները նախընտրում են ապրանքները մաքսազերծել ՌԴ–ի սահմանին կամ Բելառուսում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ գործարարներն ու անհատ անձինք երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքները գերադասում են մաքսազերծել ոչ թե ՀՀ սահմանին, այլ Բելառուսում կամ Ռուսաստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ինչպես նշում է թերթը, ՀՀ սահմանին ապրանքը մաքսազերծելիս մեր մաքսավորները հիմնականում հաշվի չեն առնում այդ ապրանքը ուղեկցող հաշիվ–ապրանքագրերի տվյալները և կիրառում են ավելի բարձր` «հսկիչ գին», սակայն Բելառուսում մաքսավորների համար հիմք է ծառայում հենց հաշիվ–ապրանքագիրը։ Արդյունքում, Հայաստանի պետբյուջեն զգալի կորուստներ է ունենում ԱԱՀ–ի գանձման տեսանկյունից։

«ՀՀ սահմանին մաքսազերծված ապրանքների ԱԱՀ–ն անմիջապես փոխանցվում է պետբյուջե, այն ժամանակ, երբ Բելառուսում և ՌԴ–ում ապրանքը մաքսազերծելիս գործարարները հետագայում ՀՀ պետբյուջե ավելի քիչ են ԱԱՀ վճարում», – գրում է թերթը։ -0-