Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Grant Thornton–ը Սևանում իշխանի ցանցավանդակային բուծման նախագծի փորձաքննություն կանցկացնի

30.01.2014, 18:55
Grant Thornton միջազգային աուդիտորական ընկերությունը Սևանա լճում իշխանի բուծման նախագծի փորձաքննություն կանցկացնի։
Grant Thornton–ը Սևանում իշխանի ցանցավանդակային բուծման նախագծի փորձաքննություն կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Grant Thornton միջազգային աուդիտորական ընկերությունը Սևանա լճում իշխանի բուծման նախագծի փորձաքննություն կանցկացնի։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ այդ նպատակների համար հատկացրել է 8,4 մլն դրամ։

ՀՀ կառավարության կողմից 2013 թ.–ի դեկտեմբերի 19–ին ընդունված Սևանա լճում ձկնաբուծության զարգացման և իշխանի պաշարների վերականգնման ծրագրի համաձայն` մինչև 2023 թվականի ծրագրում կատարվող անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 մլրդ դրամ։ Կառավարության համաֆինանսավորումը մինչև 2018 թվականը պետք է կազմի 24,9 մլրդ դրամ, իսկ մասնավոր ներդրողների ներգրավման դեպքում (ակնկալվող մասնաբաժինը` 20–25 տոկոս) պետական ֆինանսավորումը կկազմի 18–19 մլրդ դրամ։ Արտադրանքի 75 տոկոսը (թարմ, սառեցված, ապխտած և պահածոյացված իշխան) նախատեսվում է արտահանել։ Ծրագրով նախատեսվում է լճում իշխանի արտադրության ծավալները տասը տարում հասցնել տարեկան մինչև 50 հազար տոննայի (մինչև 2023 թվականը)։

Ծրագիրը համակարգում է վերջերս ստեղծված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»։ Նախագծային հզորությանն անցնելուց հետո (տարեկան մոտ 50 հազար տոննա) հիմնադրամի մուտքերը կկազմեն տարեկան 23 մլրդ դրամ (մոտ 56 մլն դոլար)։

Ստացված միջոցները նախատեսվում է ուղղել նախագծի զարգացմանը, իսկ ավելի ուշ` լճի բնապահպանական խնդիրների լուծմանը։–0–