Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գրեթե 11 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք. Պուտինը՝ Փաշինյանին

26.09.2025, 09:00
Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, ասել է Պուտինը
Գրեթե 11 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք. Պուտինը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.    Գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է,ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ»,-ասել է Պուտինը։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են:

«Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր»,-ասաց Փաշինյանը։

Ռուսաստանը ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ արտաքին առևտրային գործընկերը։ Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին յոթ ամիսներին կազմել է մոտ 4 մլրդ դոլար, ինչը 52.1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։